Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Իշխան Ալբերտի Օհանյանը, որ 14.09.2021թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /գ/մ թիվ 3029, հիմք՝ 18.03.2004թ. թիվ 0054658 վարձակալության իրավունքի գրանցման վկայական/ հասարակական կառուցապատման նպատակով Իջևան համայնքի վարչական սահմաններում Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան փողոց, թիվ 219/4 հասցով ձեռք է բերել 0,1344հա մակերեսով հողամաս: 2021թ. կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սահմանազատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,1344հա որը թյուրիմացաբար ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն և ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշումների համաձայն Իջևան համայնքին է փոխանցվել, որպես պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 11-001-0247-0001 ծածկագրով հողամասի մաս և քաղաքացին հնարավորություն չի ունեցել հողամասի նկատմամբ կատարել իրավունքների վերագրանցում, ուստի հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0,1344հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Իջևան համայքի վարչական սահմաններում, քաղաքացի՝ Իշխան Ալբերտի Օհանյանին տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 11-001-0247-0001 ծածկագրով և 0,1344հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 3 հոդվածի, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Իջևան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն Իջևան համայքի վարչական սահմաններում /Տավուշի մարզ, ք. Իջևան Երևանյան փողոց, թիվ 219/4/, քաղաքացի՝ Իշխան Ալբերտի Օհանյանին տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության 11-001-0247-0001 ծածկագրով և 0,1344հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |