Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արշակ Մարությանը Տավուշի մարզ Իջևան համայնք Դիտավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.048 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով / վկայական 1614678,կադաստրային ծածկագիր 11-026-0017-0018/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք Դիտավան գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Արշակ Մարությանին պատկանող 0.048 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը/ վկայական 1614678, կադաստրային ծածկագիր 11-026-0017-0018/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Դիտավան 1-ին փողոց, 2-րդ փկղ. 3 տուն :
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: