ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 21.04.2025թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող,  11-020-0002-0029 ծածկագրով,  0.09929 հա մակերեսով  հողամասը,  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրը  ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-131 դրական եզրակացությունը: 
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է. 
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող,  11-020-0002-0029 ծածկագրով,  0.09929 հա մակերեսով  հողամասը,  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից՝  բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: