Անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքին պատկանող Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 1․05953հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում /ծածկագիր 11-005-0004-0001/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի, Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող Իջևան համայնքին պատկանող 1․05953հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-005-0004-0001/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ազատամուտ, Ս․ Ափինյան փողոց, 4/1 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :