Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 94բ շենքի 61.36քմ ներքին մակերեսով թիվ 40 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն: Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանի կարգապահ վարձակալ են հանդիսանում Հովիկ Սրաֆիլի Ղուլարյանը, Նարինե Մուսայելի Ղուլարյանը և Սուսաննա Հովիկի Ղուլարյանը, որոնք ժամանակին չեն կարողացել սեփականաշնորհել բնակարանը. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ Բլբուլյան փողոցի թիվ 94բ շենքի 61.36քմ ներքին մակերեսով թիվ 40 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Հովիկ Սրաֆիլի Ղուլարյանին, Նարինե Մուսայելի Ղուլարյանին և Սուսաննա Հովիկի Ղուլարյանին: |