Համայնքի ղեկավարին են դիմել Սիրանուշ Հովիկի Բեգինյանը և Գարիկ Հովիկի Բեգինյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով իրենց սեփականություն հանդիսացող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.17516հա, /ծածկագիր 11-021-0102-0016/, որի վրա առկա է 1965թ. կառուցված 272.8քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի 0.17516հա հողամասի և 272.8քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացիներ Սիրանուշ Հովիկի Բեգինյանի և Գարիկ Հովիկի Բեգինյանի սեփականության իրավունքը՝ Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.17516 հա մակերեսով հողամասի և ընդհանուր՝ 272.8քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-021-0102-0016/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-021-0102-0016 ծածկագրով 0.17516հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորում. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Գանձաքար 31-րդ փողոց, 2-րդ փակուղի 2 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: