Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սևան Սարգսի Արզումանյանը՝ ծնված 01.09.1957թ., որ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում ձեռք է բերել բնակելի տուն /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 4408, կազմված 01.08.2023թ./, որի զբաղեցրած հողամասի մակերեսը, համաձայն Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1991-1995թթ. տնտ. թիվ 2 գրքի թիվ 15 կարգային համարի, Բերքաբեր գյուղում, բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.25հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.24830հա, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 0.24830հա մակերեսով հողամասի և 1966-1978թթ կառուցված 225.42քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 46.0քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղի, 21.47քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղի բաց պատշգամբի, 88.58քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 27.55քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 6.48քմ աստիճանների, 27.36քմ ներքին մակերեսով անասնաշենքի և 7.98քմ ներքին մակերեսով կաթսայատան իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-020-0008-0021/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.24830հա մակերեսով հողամասը և 225.42քմ ներքին մակերեսով բնակելի տունը, որից 46.0քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղը, 21.47քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղի բաց պատշգամբը, 88.58քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 27.55քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 6.48քմ աստիճանները, 27.36քմ ներքին մակերեսով անասնաշենքը և 7.98քմ ներքին մակերեսով կաթսայատունը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության, Բերքաբեր գյուղի բնակիչ Սևան Արզումանյանի պատվերով կատարվել է չափագրում 11-020-0008-0021 ծածկագրով հողամասի և շենք-շինությունների վերաբերյալ, որի արդյունքում պարզվել է, որ կադաստրային քարտեզում առկա է շինություններ, որոնք փաստացի գոյություն չունեն:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Սևան Սարգսի Արզումանյանին պատկանող 0.24830հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-020-0008-0021/:
2.Վերականգնել, քաղաքացի Սևան Սարգսի Արզումանյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.24830հա մակերեսով հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-020-0008-0021/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:
3. Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Սևան Սարգսի Արզումանյանին պատկանող 0.24830հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր 4-րդ փղոց, 2-րդ փակուղի, թիվ 2 բնակելի տուն:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: