Համայնքի ղեկավարին է դիմել ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ն, որին պատկանում ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ընդերքօգտագործման իրավունքը՝ ԵՀԹ29/316 ու Պ-316: Գործող օրենսդրության համաձայն, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից 6,924հա մակերեսով տարածքը հատկացվել է ընկերությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ,, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար՝ 6,924հա մակերեսով տարածք ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ին հատկացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ երկարաձգելով հողի սերվիտուտի պայմանագիր մինչև 23.03.2024թ., հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: