Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոցում առանձնացվել է 0.00282հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0042-0055/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.00282 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող 0.00282 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0042-0055/ հանել բնակավայրերի այլ հողատեսք գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոցում, քաղաքաշինական նպատակով առանձնացնել 0.00282 հա մակերեսով մաս /ծածկագիր 11-011-0042-0055/, համաձայն հաստատված հատակագծի:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոցում առանձնացված 0.00282 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0042-0055/, տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Արցախյան փողոց, թիվ18/10:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: