Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով պարզվել է, որ կադաստրային քարտեզում արտացոլված են որպես ֆիզիկական անձանց պատկանող հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ս․ Օհանյան փողոցում գտնվող 140․0 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0038-0009/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 811․4 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0005-0037/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
3.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 3125․9 քմ մակերեսով /ծածկագիր 11-006-0135-0009;0010/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
4.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1000․0 քմ մակերեսով /ծածկագիր 11-037-0011-0008/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
5.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1732․0 քմ մակերեսով /ծածկագիր 11-058-0088-0041/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
6.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 656․3 քմ մակերեսով /ծածկագիր 11-058-0112-0011/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
7.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 120․6 քմ մակերեսով /ծածկագիր 11-058-0054-0002/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |