Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2023 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 81 ՇԵՆՔ 33 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Միշա Խաչիկի Ամիրյանը, Աղավնի Միշայի Ասիրյանը, Նաիրի Միշայի Ասիրյանը, Նաիրա Միշայի Ասիրյանը և Սոնիկ Սամսոնյանը, որ 2007թ. ինքնակամ կերպով, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի,  թիվ 81 շենք, 33 բնակարան հասցում  գտնվող,  սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանին /վկայական թիվ 1616553/ կից կատարվել է  բնակարանին կից  17.2քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց, որից բնակարան՝ 13.6քմ ներքին մակերեսով, բաց պատշգամբ՝ 3.6քմ ներքին մակերեսով ձևափոխություններ և բացված 3 /երեք/ լուսամուտի, 1 /մեկ/ դռան ձևափոխություն, ուստի դիմել է ձևափոխությունների իրավական կարգավիճակը որոշելու  խնդրանքով, որը հաշվառվել է 29.09.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023YGZQFH:

Հաշվի առնելով Իջևան քազաքի Բլբուլյան փողոց թիվ 81 հասցեի բնակիչների համաձայնագիրը, Տավուշի մարզի Իջևան քաղաքի ,,Իջևան,, համատիրության համաձայնագիրը, ,,ԱՐՏՄԱԴ,, ՍՊԸ-ի եզրակացությունը կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի,  թիվ 81 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացիներ Միշա Խաչիկի Ամիրյանի, Աղավնի Միշայի Ասիրյանի, Նաիրի Միշայի Ասիրյանի, Նաիրա Միշայի Ասիրյանի և Սոնիկ Սամսոնյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները համապատասխանում են ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կաառուցված չեմ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 26, թիվ 27, թիվ 28 կետերի և թիվ 32 կետի բ/ և գ/ ենթակետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի,  թիվ 81 շենք, 33 բնակարան հասցում  գտնվող և քաղաքացիներ Միշա Խաչիկի Ամիրյանին, Աղավնի Միշայի Ասիրյանին, Նաիրի Միշայի Ասիրյանին, Նաիրա Միշայի Ասիրյանին և Սոնիկ Սամսոնյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից /վկայական թիվ 1616553/ կից կատարված  բնակարանին կից  17.2քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց, որից բնակարան՝ 13.6քմ ներքին մակերեսով, բաց պատշգամբ՝ 3.6քմ ներքին մակերեսով ձևափոխությունները և բացված 3 /երեք/ լուսամուտի, 1 /մեկ/ դռան ձևափոխությունները  ճանաչել օրինական, որպես քաղաքացիներ Միշա Խաչիկի Ամիրյանի, Աղավնի Միշայի Ասիրյանի, Նաիրի Միշայի Ասիրյանի, Նաիրա Միշայի Ասիրյանի և Սոնիկ Սամսոնյանի սեփականություն:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոցի,  թիվ 81 շենք, 33 բնակարան հասցում գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացիներ Միշա Խաչիկի Ամիրյանին, Աղավնի Միշայի Ասիրյանին, Նաիրի Միշայի Ասիրյանին, Նաիրա Միշայի Ասիրյանին և Սոնիկ Սամսոնյանին պատկանող բնակարանը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացիներ Միշա Խաչիկի Ամիրյանին, Աղավնի Միշայի Ասիրյանին, Նաիրի Միշայի Ասիրյանին, Նաիրա Միշայի Ասիրյանին և Սոնիկ Սամսոնյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել  բնակարանին կից 17.2քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց, որից բնակարան՝ 13.6քմ ներքին մակերեսով, բաց պատշգամբ՝ 3.6քմ ներքին մակերեսով ձևափոխությունների դիմաց, 1քմ 590.7 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 10161 /տաս հազար հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ, իսկ 3 /երկու/ լուսամուտի, 1 /մեկ/ դռան դիմաց  7876  /յոթ հազար ութ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

 

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Անմիջականորեն Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի,  թիվ 81 շենք, 33 բնակարան հասցեի բազմաբնակարան շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների սեփականատերերին:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner