Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լուրիկ Ջհանի Ճուղուրյանը՝ ծնված 21․09․1953թ, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 423, կազմված 04․04.2025թ.: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման կազմում է 0.15հա /ծածկագիր 11-058-0082-0026/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.26951հա, ուստի դիմել է օրինական 0.15հա մակերեսով և 0.119հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.15հա մակերեսով և 0.119հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1965-1980թթ. կառուցված 300,5քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0082-0026/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.20742հա մակերեսով հողամասը և 221․3քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Լուրիկ Ջհանի Ճուղուրյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.26951հա մակերեսով հողամասի, և 300,5քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0082-0026/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացի Լուրիկ Ջհանի Ճուղուրյանին պատկանող 0,26951հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0082-0026/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 11-րդ փողոց, 7 բնակելի տուն :
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :