Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 նոյեմբերի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 17 ՀՈՒՆՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 16 ՈՐՈՇՈՒՄԸ, ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 05 ԱՊՐԻԼԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 11 ՈՐՈՇՈՒՄԸ, ԽԱՇԹԱՌԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 16 ՓԵՏՐՎԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 4-Ա ՈՐՈՇՈՒՄԸ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 28 ՕԳՈՍՏՈՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 01-Ա ԵՎ 08 ՕԳՈՍՏՈՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 64-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության 31 հոկտեմբերի 2025թվականի միջնորդագրի, նկատի ունենալով, որ Իջևան համայնքի ղեկավարի 17 հունվարի 2022 թվականի «Ալբերտ Արամայիսի Խեչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 16 որոշումը, Աչաջուր համայնքի ղեկավարի 05 ապրիլի 2004 թվականի «Աշոտ Սերյոժայի Օթարյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 11 որոշումը, Խաշթառակ համայնքի ղեկավարի 16 փետրվարի 2012 թվականի «Սեյրան Սարիբեկի Սարիբեկյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 4-Ա որոշումը, Գետահովիտ համայնքի ղեկավարի  27 օգոստոսի 2018 թվականի «Գարիկ Արկադյայի Ղուշչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 01-Ա և 08 օգոստոսի 2017 թվականի «Նարեկ Ասիլբեկի Ադամանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 64-Ա որոշումները հակասում են Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 34-րդ հոդվածի դրույթներչին, այն է՝ չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը սահմանվում է անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ որոշումները ճանաչել անվավեր։
Հիմք ընդունելով, որ խոշորացումից հետո Իջևան համայնքը հանդիսանում է միավորված գյուղական համայնքների խրավահաջորդը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Իջևան համայնքի ղեկավարի 17 հունվարի 2022 թվականի «Ալբերտ Արամայիսի Խեչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 16 որոշումը, Աչաջուր համայնքի ղեկավարի 05 ապրիլի 2004 թվականի «Աշոտ Սերյոժայի Օթարյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 11 որոշումը, Խաշթառակ համայնքի ղեկավարի 16 փետրվարի 2012 թվականի «Սեյրան Սարիբեկի Սարիբեկյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 4-Ա որոշումը, Գետահովիտ համայնքի ղեկավարի  27 օգոստոսի 2018 թվականի «Գարիկ Արկադյայի Ղուշչյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 01-Ա և 08 օգոստոսի 2017 թվականի «Նարեկ Ասիլբեկի Ադամանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին» թիվ 64-Ա որոշումները համարել անվավեր։
2․Անվավեր ճանաչված որոշումներով խնամակալ նշանակված անձանց ծանուցել խնամակալի պարտականություններից ազատելու մասին։
3․Ծանուցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական ղոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնին՝ անվավեր ճանաչված խնամակալության որոշումների մասին։
4․Հանձնարարել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ հարցերը քննարկել և եզրակացությունները ներկայացնել համապատասխան օրենսդրությամբ սահմանված 
պարտադիր պայմանների առկայության դեպքում։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner