Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Մելիք Պետրոսյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրենց պատկանող 0,11570հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու և սահմանների ճշտման խնդրանքով /ծածկագիր 11-021-0033-0001/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել 11-021-0033-0001 ծածկագրով 0.11570 հա հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,11570հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-021-0033-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար 11-րդ փողոց,թիվ 43/3 հողամաս։
3.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: