Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ 18-րդ փողոց, 60 հողամաս հասցեում գտնվող, Գետահովիտ համայնքին պատկանող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /վկայական 12102021-11-0042, ծածկագիր 11-022-0110-0076/ անհրաժեշտություն է առաջացել համապատասխանաբար առանձնացնել 0.01179հա, 0․01370 հա և 0.14331հա մակերեսով անշարժ գույքեր և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 18-րդ փողոց, 60 հողամաս հասցեում գտնվող, Գետահովիտ համայնքին պատկանող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 11-022-0110-0076 ծածկագրով անշարժ գույքից, համապատասխանաբար առանձնացված 0.01179հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 29-րդ փողոց 2/6 հողամաս:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 18-րդ փողոց, 60 հողամաս հասցեում գտնվող, Գետահովիտ համայնքին պատկանող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 11-022-0110-0076 ծածկագրով անշարժ գույքից, համապատասխանաբար առանձնացված 0.14331հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 29-րդ փողոց 2/5 հողամաս:
3․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 18-րդ փողոց, 60 հողամաս հասցեում գտնվող, Գետահովիտ համայնքին պատկանող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 11-022-0110-0076 ծածկագրով անշարժ գույքից, համապատասխանաբար առանձնացված 0.01370 հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ 29-րդ փողոց 2/7 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: