Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող 490.6քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0010-0006,-0004,-0002/, Մետաղագործների փողոցում գտնվող 274.98քմ և 342.63քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0016-0070/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Արցախյան փողոցում գտնվող 490.6քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0010-0006,-0004,-0002/, Մետաղագործների փողոցում գտնվող 274.98քմ և 342.63քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0016-0070/ հողամասերի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |