ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 22.07.2024թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-022-0148-0019 ծածկագրով, 0․17582հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության վարելահողից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-303 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-022-0148-0019 ծածկագրով, 0․17582հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության վարելահողից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: