Համայնքի ավագանին նշում է, որ համայնքի վարչական տարածքում հասարակական տրանսպորտի համակարգի կազմակերպման նպատակով անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող HFC6601KHV մակնիշի 4 հատ միկրոավտոբուսներն անհատույց հանձնել ,,Իջևանի կոմունալ ծառայություն,, հիմնարկի հաշվեկշռին։
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող HFC6601KHV մակնիշի 4 հատ միկրոավտոբուսներն անհատույց հանձնել ,,Իջևանի կոմունալ ծառայություն,, հիմնարկին։ |