Համայնքի 2019թ բյուջեի եռամսյակային համամասնությունների պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վարչական բյուջեի ծախսային մասում կատարել 6700,0 հազ դրամ նախատեսված ծախսերի հոդվածային վերաբաշխումներ:
Ելնելով Վերոնշյալից և ղեկավարվելով ,,Բյուջետային համակարգի մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով
1.2019թ վարչական բյուջեի ծախսային մասում կատարել 6700,0 հազ դրամ վերաբաշխումներ, այդ թվում՝ թիվ 1 մանկապարտեզի պահպանման ծախսերից կրճատել 2500,0 հազ. դրամ, թիվ 5 մանկապարտեզից 500,0 հազ. դրամ, թիվ 8 մանկապարտեզից 200,0 հազ. դրամ, մարզադպրոցի պահպանման ծախսերից 1700,0 հազ. դրամ, մշակույթի տան պահպանման ծախսերից 500,0 հազ. դրամ, թանգարանի պահպանման ծախսերից 300,0 հազ. դրամ, «Վերնատուն» փբը պահպանման ծախսերից1000,0 հազ. դրամ:
Վերոնշյալ գումարից Իջևանի համայնքապետարանի պահպանման ծախսերի 1.1.1.բաժնի 4232 հոդվածին հատկացնել 250,0 հազ. դրամ/ ծրագրի արժեք/, 4237 հոդվածին 500,0 հազ. դրամ, 4262 հոդվածին 1336,0 հազ դրամ, «Իջևանի քաղաքային կոմունալ ծխառայություն»բ/հ պահպանման ծախսերի 5.1.1. բաժնի 4221 հոդվածին 70,0 հազ. դրամ, 10.07.01. բաժնի 4729 հոդվածին 4000,0 հազ. դրամ/ սոց. օգնություն/, 01.01.01. բաժնի 4241 հոդվածին 544,0 հազ. դրամ:
2.Հանձնարարել ֆինանսական բաժնի գծով համայնքապետի օգնականին /Վ.Գևորգյան/ կատարել համապատասխան փոփոխություն: