Ներկայացվող արդյունքները |
ՀԱՂՈՐԴՈՒՄ
ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ 9 ԱՄՍՎԱ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի 2020թ. բյուջեի եկամուտների մասով առ 01.10.2020թ դրությամբ կատարվել է 65,1%, կամ նախատեսված տարեկան 722241,32 հազար դրամի դիմաց փաստացին կազմել է 470394,5 հազար դրամ:
Այդ նույն ժամանակաշրջանում սեփական եկամուտները կատարվել են 45,3% /նախատեսված 225230,0 հազար դիմաց փաստացին կազմել է 102033,9 հազար դրամ/:
Հարկային եկամուտները կատարվել են 46,9%, այդ թվում հողի հարկը 50,2%, գույքահարկը 46,8 %:
Ընդամենը տուրքերը կատարվել են 51%, այդ թվում պետական տուրքերը՝ 57,7%, տեղական տուրքերը 45,7%:
Այլ տեղական վճարները կատարվել են 42,2%:
Գույքի օտարման առաջադրանքը կատարվել է 138,3%.:
Ընդամենը ծախսումները կատարվել են 73,7%, այդ թվում համայնքապետարանի պահպանման ծախսերը կատարվել են 74%, կրթության բնագավառի ծախսերը կատարվել են 77,6%, մշակույթի և սպորտի բնագավառում 67,4%, սան. մաքրման և կոմունալ ծախսերը կատարվել են 86,6%:
|