Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում ջրավազան կառուցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.5 հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 18072025-11-0040, ծածկագիր 11-013-0237-0037/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Հիմք ընդունելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.5 հա մակերեսով /վկայական թիվ 18072025-11-0040, ծածկագիր 11-013-0237-0037/ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի շարքին փոխադրելուն, ջրավազան կառուցելու նպատակով:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |