Իջևանի համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը: Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից 2021թ. քաղաքի բյուջեի նախագծի քննարկման արդյունքները և ղեկավարվելով ՀՀ "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացված 2021թ. տարեկան բյուջեի նախագիծը 768630,4 հազար դրամ եկամուտների և 768630,4 հազար դրամ ծախսերի գծով /հավելված 1 և 2/: Թույլատրել համայքնի ղեկավարին 2021թ բյուջեի մինչև 15% սահմաններում կատարելու հոդվածային փոփոխություններ: |