Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Կարինե Վոլոդյայի Հովհաննիսյանը՝ ծնված 22․09.1957թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Մեհրաբյան փողոց թիվ 12 հասցեում ձեռք է բերել 0.13745հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 2157, 18.04.2025թ./: Ըստ 21․06.1985թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի չափը,կազմում է 0.08հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.13745հա, ուստի դիմել է ըստ տեխնիկական անձնագրի 0.08հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.05745հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.08հա մակերեսով և 0.05745հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960-1989թ.թ. կառուցված 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0165-0009/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տեխնիկական անձնագրի 0.08հա մակերեսով հողամասը և 0.05745հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, / և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Կարինե Վոլոդյայի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք.Իջևան Մեհրաբյան փողոց թիվ 12 հասցեում գտնվող ըստ տեխնիկական անձնագրի 0․08հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.05745հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 147․7քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-00165-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: