Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վահե Իսահակյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  0.03509հա մակերեսով հողամասի  /վկայական թիվ 27032024-11-0083, կադաստրային ծածկագիր  11-034-0104-0146/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխման նպատակը՝ գյուղատնտեսական պահեստի շենքի կառուցումն է:  
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.  
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  0.03509հա մակերեսով /վկայական թիվ 27032024-11-0083 կադաստրային ծածկագիր  11-034-0104-0146/, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական պահեստ կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը:  
2.Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:  |