Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ջուլիետա Գրիգորի Մխիթարյանը, որ Իջևան քաղաքի, Անկախության փողոցի թիվ 26/17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.0046հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում /վկայական թիվ 1644351, ծածկագիր 11-001-0117-0019/ 2008թ. բնակելի տանը կից ինքնակամ կառուցվել է 9.96քմ արտաքի մակերեսով շինություններ, որից բնակելի տան բաց պատշգամբ՝ 6.5քմ ներքին մակերեսով և 3.3քմ ներքին մակերեսով, կատարվել են բնակելի տան 1-ին հարկում 2/երկու/ հատ պատուհանի բացվածք ներքին ձևափոխություններ, որը հաշվառվել է 25.05.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023G2A7XR, ուստի դիմել են ինքնակամ կատարված 9.96քմ արտաքին մակերեսով շինությունների և ներքին ձևափոխությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 18 կետի դ/ ենթակետի, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզի, Իջևան քաղաքի, Անկախության փողոցի թիվ 26/17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Ջուլիետա Գրիգորի Մխիթարյանին պատկանող 0.0046հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում /վկայական թիվ 1644351, ծածկագիր 11-001-0117-0019/ ինքնակամ կառուցված 9.96քմ արտաքի մակերեսով շինություններ, որից բնակելի տան բաց պատշգամբ՝ 6.5քմ ներքին մակերեսով և 3.3քմ ներքին մակերեսով, 2/երկու/ հատ պատուհանի բացվածք ներքին ձևափոխությունները ճանաչել օրինական, որպես քաղաքացի Ջուլիետա Գրիգորի Մխիթարյանի սեփականություն:
2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի Ջուլիետա Գրիգորի Մխիթարյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել ինքնակամ կառուցված 9.96քմ արտաքին մակերեսով շինության համար՝ 1քմ 1969ՀՀ դրամ՝ 9.96քմ արտաքին մակերեսով շինության դիմաց՝ 19612 /տասնինը հազար վեց հարյուր տասներկու/ ՀՀ դրամ, 2/երկու/ հատ պատուհանի բացվածք ներքին ձևափոխությունների դիմաց՝ 1/մեկ/ հատ ձևափոխությունը՝ 1969/մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 3938 /երեք հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:
3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: