ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 03.03.2023թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-039-0172-0001 ծածկագրով և 0․14592հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Կիրանց համայնքի գլխավոր հատակագծում փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 52 դրական եզրակացությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-039-0172-0001 ծածկագրով և 0․14592հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքից արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կազմ փոխելու առաջարկությանը: |