Համայնքի ղեկավարը նշում է, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 85.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0181-0107/, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 53.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0094-0017/ և Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 332.6քմ մակերեսով /ծածկագիր 11-028-0004-0032/ հողամասերը կադաստրային քարտեզում արտացոլված են, որպես ֆիզիկական անձին պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 85.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0181-0107/, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 53.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0094-0017/ և Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 332.6քմ մակերեսով /ծածկագիր 11-028-0004-0032/ հողամասերի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: |