Համայնքի ղեկավարին է դիմել Սուրեն Սարիբեկի Սարդարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Տաթևիկ Զախարյանը և հայտնել, որ Տավուշի մարզ,  Իջևան համայնք, Իջևան քաղաքի Ս.Օհանյան փողոց 78 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով համայնքին պատկանող 0.08հա մակերեսով հողամասը, ըստ Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի,  հանդիսանում է  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.08հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային  նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:  
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.  
Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնք Իջևան քաղաքի Ս.Օհանյան փողոց 78 հասցեում գտնվող, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող 0.08հա մակերեսով հողամասը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման  գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:  |