27․02.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 467 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ 27․02.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 467 որոշումը կարդալ.
,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 150․4127 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍի ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում առանձնացվել է 150․427 հա մակերեսով հողամաս /վկայական 2685230/, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Ըստ Ա/Ձ Ա․ Բաբայանի կողմից տրված եզրակացության, 11-058-0315-0001 ծածկագրով հողամասի փաստացի մակերեսը կազմում է 135․0166հա։ Անհրաժեշտություն է առաջացել կատարել հողամասի սահմանների ճշտում և ճշտված 135․0166հա մակերեսով հողամասը բաժանել համապատասխանաբար 78․9840հա և 56․0326հա մակերեսով մասերի:
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ, թիվ 53 հոդվածների, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի պահանջներով և որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող /ծածկագիր 11-058-0315-0001, վկայական 2685230/ 135․0166 հա մակերեսով հողամասի սահմանները՝ ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության 135․0166 հա մակերեսով հողամասից / ծածկագիր 11-058-0315-0001, վկայական 2685230/ համապատասխանաբար առանձնացված գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության 78․9840հա մակերեսով հողամասի սահմանները հաստատել՝ ըստ ներկայացված հատակագծի /ծածկագիր 11-058-0315-0001/:
3․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության 135․0166 հա մակերեսով հողամասից / ծածկագիր 11-058-0315-0001, վկայական 2685230/ համապատասխանաբար առանձնացված գյուղատնտեսական նպատակային, արոտավայր գործառնական նշանակության և 56․0326հա մակերեսով հողամասի սահմանները հաստատել՝ ըստ ներկայացված հատակագծի /ծածկագիր 11-058-0315-0001/:
4.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:,,