Իջևան համայնքի ղեկավարի 14.02.2025թ. թիվ 206 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան համայնքի ղեկավարի 14.02.2025թ. թիվ 206 որոշումը կարդալ.
,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ, 11-001-0238-0040 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.069 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացվել է 0.069հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականության, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0238-0040/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.069հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, առանձնացնել Հայաստանի Հանրապետության սեփականության, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.069 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացված 0.069 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0238-0040/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Երևանյան փողոց, 8-րդ նրբանցք թիվ 11/2:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,