Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 սեպտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ, 24/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0038ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 24/14 հասցեում  գտնվող, քաղաքացիներ Անդրանիկ Մատինյանին և Ալինա Մատինյանին պատկանող 0.0038հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 2072653, ծածկագիր 11-001-0117-0056/ 13.10.2023թ.-ին հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 37.82քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 33.14քմ,  ուստի քաղաքացին դիմել է հողամասի գործառնական նշանակությունը փոխելու և շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 37.82քմ ընդհանուր արտաքին մակերեսով  հասարակական սպասարկման օբյեկտը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,  չեն գտնվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/ և բ/ ենթակետերի,  16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի   պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.11-001-0117-0056 ծածկագրով 0.0038հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը հանել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի շարքին:

2.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 24/14 հասցեում  քաղաքացիներ Անդրանիկ Մատինյանին և Ալինա Մատինյանին  պատկանող 0.0038հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 2072653, ծածկագիր 11-001-0117-0056/ ինքնակամ կերպով կառուցված 37.82քմ ընդհանուր արտաքին մակերեսով  հասարակական սպասարկման օբյեկտը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 33.14քմ:

3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Անկախության փողոց, թիվ 24/14 հասցեում  գտնվող, քաղաքացիներ Անդրանիկ Մատինյանին և Ալինա Մատինյանին պատկանող 0.0038հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասով /վկայական թիվ 2072653, ծածկագիր 11-001-0117-0056/ անշարժ գույքը  գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացիներ Անդրանիկ Մատինյանին և Ալինա Մատինյանին  Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 3938/երեք հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 37.82քմ արտաքին մակերեսով հասարակական սպասարկման դիմաց՝  148936/մեկ հարյուր քառասունութ հազար ինը հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

4.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner