Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 50
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

2022թ․ հուլիսի 22-ին Էդուարդ Սամվելի Բոյախչյանցի կողմից Իջևան համայնքի «Գիլի հանք» կոչվող տարածքից կատարվել է 10 հատ 250մմ տրամագծով ցինկե խողովակների գողության փորձ։ Գողոն հանդիսացող խողովակները ճանաչվել են իրեղեն ապացույց և գտնվում են իրավապահ մարմինների պահպանության ներքո հետագայում համայնքին վերադարձնելու նպատակով։ Էդուարդ Սամվելի Բոյախչյանցը խնդրել է համայնքի ղեկավարին կնքել հաշտության համաձայնություն՝ քրեական պատասխանատվության չենթարկվելու համար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էդուարդ Բոյախչյանցը առաջին անգամ է հանցանք կատարել, նրա հանցանքը միջին ծանրության է, բնակվում է համայնքի սահմանամերձ գոտում և զղջում է կատարած արարքի համար, ղ
եկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  25-րդ, 25․1-րդ, 26-րդ և 12-րդ հոդվածի 3-րդ կետով․

Համայնքի ավագանին որոշում է․

Տալ համաձայնություն՝ համայնքի ղեկավարի կողմից Էդուարդ Բոյախչյանցի հետ հաշտության համաձայնություն կնքելուն՝ համայնքի սեփականությանը հասցրած վնասի կապակցությամբ բողոք չունենալու մասին։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner