Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 մարտի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-039-0027-0022 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.04817 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով   Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.04817 հա մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 23.02.2006թ. թիվ 334-Ն որոշման, նշված 0.04817 հա մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքի Կիրանց բնակավայրին  փոխանցված,  բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-039-0027-0022/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված  0.04817 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.11-039-0027-0022 ծածկագրով 0.04817 հա մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

2.Իջևան համայնքի, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04817 հա հողամաս՝  համաձայն հաստատված հատակագծի:

3.Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում առանձնացված 0.04817 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-039-0027-0022/  տալ  հետևյալ  հասցեավորումը՝  Տավուշի  մարզ, Իջևան համայնք, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ21/1:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner