Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 165
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 7.108095 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 7.108095 հա մակերեսով և 11-034-0101-0141 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Հողամասը  չի գտնվում   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները  և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը սեփականության իրավունքով օտարելու նպատակով:

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի  վարչական սահմաններում ընդգրկված ՀՀ սեփականություն հանդիսացող 7.108095 հա մակերեսով և 11-034-0101-0141, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողամասը սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner