Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․13698 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1906-Ն որոշման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-020-0117-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առաձնացված 0․13698 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0117-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0․13698 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։