Իջևանի համայնքի ղեկավարին է դիմել ,,Բերքաբերի Ագրոբիզնեսի Միավորում,, ԳԿ-ի տնօրեն Վահե Ալիխանյանը /մուտքի դիմում թիվ0100, 14.01.20252./, գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ և ավտոհավաքակայան կառուցելու նպատակով հողամաս տրամադրելու խնդրանքով: Համայնքապետարանը առաջարկում է, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 11-րդ փողոց, թիվ7 հասցեում գտնվող 0.68937հա մակերեսով, Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը անհատուց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավուքով տրամադրել դիմել ,,Բերքաբերի Ագրոբիզնեսի Միավորում,, ԳԿ-ին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի պահանջներով՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 11-րդ փողոց, թիվ7 հասցեում գտնվող 0.68937հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասն, անհատուց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավուքով տրամադրել ,,Բերքաբերի Ագրոբիզնեսի Միավորում,, ԳԿ-ին, գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ և ավտոհավաքակայան կառուցելու նպատակով: |