Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 20
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 20

05.12.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 2444 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2444 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 1․  05.12.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2444 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.27302486 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ,ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ  ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Գագիկ Ասիլբեկի Սարհատյանը՝ ծնված 06.01.1967թ., Մանուշակ Վառլամի Առուստամյանը՝ ծնված 1970թ., Մանվել Գագիկի Սարհատյանը՝ ծնված 1990թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսահովիտ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել կիսակառույց բնակելի տուն իր հողամասով և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Կիսակառույց բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ  քաղվածքի կազմում է 0.08հա, ծածկագիր /11-033-0001-0007/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.27302486հա, որի վրա առկա է 1998թ կառուցված 54.6քմ մակերեսով կիսակառույց բնակելի տուն, որից 20.4քմ ներքին մակերեսով բնակելի տան նկուղ, 30.5քմ բնակելի տան 1-ին հարկ, 3.7քմ ներքին մակերեսով ծածկ, ուստի դիմել է կիսակառույց բնակելի տան և օրինական հատկացված 0.273հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.00002486հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ  կառավարության 13.11.2008թ. թիվ 1328-Ն և  29.12.2005թ.  թիվ 2387-Ն    որոշումները

 ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Գագիկ Ասիլբեկի Սարհատյանին, Մանուշակ Առուստամյանին, Մանվել Սարհատյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.27302486ա մակերեսով և 11-033-0001-0007 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացիներ Գագիկ Ասիլբեկի Սարհատյանի, Մանուշակ Առուստամյանի, Մանվել Սարհատյանի սեփականության իրավունքը՝ Լուսահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.27302486 հա հողամասի և 54.6քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-033-0001-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

3. Տավուշի մարզի Իջևան  համայնքի  Լուսահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.27302486հա հողամասիՆ և 54.6քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Լուսահովիտ  1-ին փողոց 6/1 կիսակառույց բնակելի տուն:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner