Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով առանձնացել է 0,08հա մակերեսով /Մետաղագործների փ. ծածկագիր 11-001-0228-0001/ և 0,11հա մակերեսով /Նալբանդյան փ. ծածկագիր 11-001-0181-0031/ հողամասեր: Հողամասերը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով: Ավագանին որոշեց.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից առանձնացված 0,08հա մակերեսով /Մետաղագործների փ. ծածկագիր 11-001-0228-0001/ և 0,11հա մակերեսով /Մետաղագործների փ. ծածկագիր 11-001-0228-0001/ և 0,11հա մակերեսով /Նալբանդյան փ. ծածկագիր 11-001-0181-0031/ հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |