Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արսեն Ալբերտի Մանուչարյանը՝ ծնված 20․02.1974թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի, գ/մ թիվ 812, կազմված 01.07.2025թ./: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սարիգյուղ բնակավայրի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կազմում է 0.12հա /ծածկագիր 11-057-0088-0010/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.17207հա, որի վրա առկա է 1970թ. կառուցված 442.54քմ ներքին մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.12հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.05207հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1970թ., կառուցված 442.54քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-057-0088-0010/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.17207հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1970թ. կառուցված 442.54քմ ներքին մակերեսով բնակելի տունը չեն գտնվում ՀՀ ,,Հողայինօրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 13.11.2008թ. թիվ 1328-Նև 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Արսեն Ալբերտի Մանուչարյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.12հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.05207հա մակերեսով հողամասի և 442.54քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների /ծածկագիր 11-057-0088-0010/ նկատմամբ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի, Արսեն Ալբերտի Մանուչարյանին պատկանող 0.17207 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 5 բնակելի տուն :
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :