Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան են դիմել /31.05.2022թ. մուտքի թիվ 1709 դիմում/ քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանը, որ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, վարձակալության իրավունքով /հողամասը վարձակալության հանձնելու մասին՝ 06.06.2005թ. թիվ 1009 պայմանագիր/ ձեռք է բերել 0,1340հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, 99/ինսուինը/ տարի ժամկետով և դիմել է հողամասի գնման նախապատվության իրավունքից օգտվելու նպատակով պայմանագրում փոփոխություն կատարելու խնդրանքով Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանին պատկանող 0,1340հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմաբ 06.06.2005թ. թիվ 1009 պայմանագրում, հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում լրացուցիչ համաձայնությամբ փոփոխություն կատարելու, այն է՝ 4.6.1 կետ- վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանին պատկանող 0,1340հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմաբ 06.06.2005թ. թիվ 1009 պայմանագրում, հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի, այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում լրացուցիչ համաձայնությամբ փոփոխություն կատարելու, այն է՝ 4.6.1 կետ- վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: |