Այսօր: Կիրակի, 29 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 դեկտեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.14716ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մխիթար Տիգրանի Մխիթարյանը՝ ծնված 16.05.1962թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք,  ք. Իջևան Նար-Դոսի փողոց թիվ 26 հասցեում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Ըստ 02.01.1986թ. կազմված տեխնիկական անձնագրի հատակագծի հողամասի օրինական չափը,կազմում է 0.079հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.14716հա,որի վրա առկա է 192.3քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է օրինական 0.079հա մակերեսով և 0.06816հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար փաստացի 0.14716հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի, և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960-1973թ.  կառուցված 192.3քմ ներքին մակերեսով բնակելի տան,  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0054-0004/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.14716հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտումտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 192.3քմ ներքին մակերեսով բնակելի տունը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, / և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել քաղաքացի Մխիթար Տիգրանի Մխիթարյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք,  ք. Իջևան Նար-Դոսի փողոց 26 բնակելի տուն հասցեում գտնվող օրինական հատկացված 0.079հա մակերեսով և 0.06816հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի  և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 192.3 քմ  մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների  նկատմամբ  /ծածկագիր 11-001-0054-0004/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ալինա Բաբլումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner