Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սևքար բնակավայրի վարչական սահմաններում քաղաքաշինական նպատակով առանձնացվել է 0.12368հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման և Տավուշի մարզի գ. Սևքար համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-058-0104-0006 ծածկագրով, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.12368հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի, գ. Սևքար բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքաշինական նպատակով առանձնացնել 0․12368հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-058-0104-0006/, համաձայն հաստատված հատակագծի:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, գ.Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․12368հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Սևքար, 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 8 հողամաս:
3.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: