Համայնքի ավագանին նշում է, որ ավագանու 2011թ. հուլիսի 25-ի թիվ 10 որոշմամբ Իջևանի Ղարագյոզյան 47 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 301.3քմ ընդհանուր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հատկացվել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մասնաճյուղին:
Նկատի ունենալով, որ թիվ 4-րդ մանկապարտեզի նոր մասնաշենքի շահագործման հետ կապված նախատեսված է ապամոնտաժել Ղարագյոզյան 47 հասցեի շենքը.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված Իջևանի Ղարագյոզյան 47 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 301.3քմ ընդհանուր մակերեով անհատույց օգտագործման պայմանագիրը համարել լուծված սկսած ս/թ ապրիլի 1-ից: