Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. Համայնքի ավագանին որոշում է  Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը․ 
-  Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
 
-  Իջևան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
 
- Իջևան հանայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին
 
- ՀՀ պետական բյուջեից 2025 թ․ նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու մասին
 
- Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի մանկապարտեզում և մշակույթի տանը ֆոտովոլտային արևային կայաններ տեղադրելու մասին 
 
- Իջևան համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին
 
- Իջևան համայնքի ավագանու 27.09.2024թ. թիվ 117 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
- Իջևան համայնքի ավագանու 27.09.2024թ. թիվ 116 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
- Իջևան համայնքի ավագանու 24․06․2022թ․ թիվ 134 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու նոր չափորոշիչները և կարգը սահմանելու մասին
 
- Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար, 44-րդ փողոց թիվ18 հասցեում գտնվող 0.1հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
 
- Տավուշի մարզի Իջևան համայնք Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1.16857հա մակերեսով հողամասի /վկայական թիվ15082024-11-0011, ծածկագիր 11-006-0133-0010/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
 
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.8479հա մակերեսով հողամասի /վկայական թիվ10012025-11-0039, ծածկագիր 11-022-0131-0028/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
 
- Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.67918հա մակերեսով հողամասի /վկայական 28082024-11-0012, ծածկագիր 11-022-0122-0107/ նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
 
- Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում նոր փողոցի համար հայտ ներկայացնելու և անվանակոչելու մասին
 
- Տավուշի մարզ, Իջևան համայնքի գույքացանկում ավելացում կատարելու և Բերքաբեր բնակավայրի տարածքում առկա գազատար խողովակն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
 
  |