Տավուշի մարզի Իջևան համայնք, Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.06579 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թի 2125-Ն որոշման, նշված հողամաից 0.06055 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, իսկ 0.00524 հա մակերեսով հողամասը՝ բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-037-0029-0001,-0002/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել 0․00524հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և առանձնացված 0.06579 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.00524 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-028-0029-0002/ դասդել բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասիի շարքին:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից /ծածկագիր 11-037-0029-0001,-0002/, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.06579 հա հողամաս:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.06579 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Ծաղկավան 7-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 10 հողամաս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: