|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 մայիսի 2019 թվականի N 41 |
,,ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ավագանին նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ կրճատել կանաչապատման մասնագետի մեկ հաստիքը, նախատեսել կանաչապատման ավագ մասնագետի մեկ հաստիք և փոփոխել ավտոաշտարակի վարորդի դրույքաչափը: Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ կետով և 18-րդ հոդվածի 28-րդ կետով. Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը` «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կրճատել կանաչապատման մասնագետի մեկ հաստիքը, նախատեսել կանաչապատման ավագ մասնագետի մեկ հաստիք 125000 դրամ դրույքաչափով և ավտոաշտարակի վարորդի դրույքաչափը սահմանել 150000 ՀՀ դրամ: |
Կողմ -8 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ ԷՄԻԼ ՕՀԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՕՐԴԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|