Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել /26.05.2022թ., մուտքի դիմում թիվ 1670/ ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ի տնօրինությունը, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործմանը հավանություն տալու և ծրագրի իրագործման նպատակով Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում առանձնացված 0,64042հա մակերեսով և 11-028-0103-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության և 8,01049հա մակերեսով և 11-028 -0206-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողերից վարձակալության իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործմանը հավանություն տալու և ծրագրի իրագործման նպատակով Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում առանձնացված 0,64042հա մակերեսով և 11-028-0103-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության և 8,01049հա մակերեսով և 11-028-0206-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողերից վարձակալության իրավունքով կազմակերպությանը տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ի կողմից Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործման համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Տալ հավանություն առաջարկությանը՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ի կողմից Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործման նպատակով, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,64042հա մակերեսով և 11-028-0103-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասը ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելուն:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 0,64042հա մակերեսով և 11-028-0103-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասը տրամադրել ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ին ՝ 25/քսանհինգ/ տարի ժամկետով, տարեկան 51234/հիսունմեկ հազար երկու հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ վճարի չափով:
4. Տալ հավանություն առաջարկությանը՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ի կողմից Նոր Զիփլայնի և Ռոլլերի կառուցման ծրագրի իրագործման նպատակով, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 8,01049հա մակերեսով և 11-028-0206-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողամասը ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելուն:
5. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 8,01049հա մակերեսով և 11-028-0206-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային արոտավայր գործառնական նշանակության հողամասը տրամադրել ,,Յելլ Էքսթրիմ Պարկ,, ՍՊԸ-ին ՝ 25/քսանհինգ/ տարի ժամկետով, տարեկան 640839/վեց հարյուր քառասուն հազար ութ հարյուր երեսունինն/ ՀՀ դրամ վճարի չափով: |