Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՍԱՐԻԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.17207ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ , ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արսեն Ալբերտի Մանուչարյանը՝ ծնված 20․02.1974թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի, գ/մ թիվ 812, կազմված 01.07.2025թ./: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սարիգյուղ բնակավայրի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կազմում է 0.12հա /ծածկագիր 11-057-0088-0010/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.17207հա, որի վրա առկա է 1970թ. կառուցված 442.54քմ ներքին մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.12հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.05207հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1970թ., կառուցված 442.54քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-057-0088-0010/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.17207հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1970թ. կառուցված 442.54քմ ներքին մակերեսով բնակելի տունը չեն գտնվում ՀՀ ,,Հողայինօրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ կառավարության 13.11.2008թ. թիվ 1328-Նև  29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Արսեն Ալբերտի Մանուչարյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.12հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.05207հա մակերեսով հողամասի և 442.54քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների /ծածկագիր 11-057-0088-0010/ նկատմամբ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի, Արսեն Ալբերտի Մանուչարյանին պատկանող  0.17207 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի  մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 5 բնակելի տուն :

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner