Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

17.11.2023Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1560 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.11.2023թ. համայնքի ղեկավարի թիվ 1560 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. 17.11.2023թ. համայնքի ղեկավարի թիվ 1560որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10/76  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ  ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Աննա Արամի Նազարյանը  Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների  փողոցի,  թիվ 10/76 հասցեում գտնվող /վկայական թիվ 05032015-11-0004/ և Իջևան համայնքի Մետաղագործների փողոցի,  թիվ 10/93 հասցեում գտնվող  /վկայական թիվ 28062023-11-0048/  և կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին հասցեավորում տալու խնդրանքով: Անհրաժեշտություն է առաջացել փոխել Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների  փողոցի,  թիվ 10/76 հասցեում գտնվող, 11-001-0015-0019 ծածկագրով, 0.00198հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը։

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով    ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների  փողոցի,  թիվ 10/76 հասցեում գտնվող, 11-001-0015-0019 ծածկագրով, 0.00198հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոխադրել բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի շարք: 

2․ Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner