Ավագանու որոշում N 95
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 24 հունիսի 2025 թվականի N 95 | ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ,,ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, 2025Թ․ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N780-Լ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Համայնքի ղեկավարը նշում է, որ ՀՀ կառավարության 2025թ․ հունիսի 12-ի N780-Լ Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու որոշման կատարման մասին» որոշմամբ նախատեսված է 2025 թվականներին Իջևան համայնքի Բերքաբեր, Խաշթառակ, Կիրանց, Ն․ Ծաղկավան բնակավայրերում ներդնել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգեր և հիմնել բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձագիր ունեցող տնկիներով այգիներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործմամբ:ՀՀ կառավարության Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագրի 15-րդ կետի համաձայն տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համաձայնությամբ․
1)նախարարություն՝ պայմանագրային արժեքի 95%,
2)համայնք- 3%, շահառու- 2 % Ընդամենը՝ 5%
Հաշվի առնելով վերոնշյալը, համայնքի ղեկավարի աոաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով. Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ֆինանսավորել հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքվող գնման պայմանագրի ամբողջական արժեքի 3%-ը: |
Կողմ -14 ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԳՈՀԱՐ ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
| | | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|